Թուրքիայում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 27-ի
Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 27-ի: Այդ մասին հաղորդել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին հայտնել Էր 17 զոհվածների մասին:
«Սելավներից եւ հեղեղումներից Կաստամոնուում զոհվել Է 25 մարդ, երկուսը զոհվել Է Սինոպում, մեկն անհետ կորել Է Բարթինում»,-հաղորդել Է գերատեսչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել Է ավելի քան 600 մարդ: Շուրջ 300 բնակավայրեր մնացել են առանց Էլեկտրականության:
Կամուրջների քանդվելու եւ ճանապարհային պաստառների վնասվելու պատճառով արգելափակվել Է երթեւեկությունը տարերային աղետի շրջանի մի շարք ավտոճանապարհներին, այդ թվում՝ Բարթին-Ղարաբյուք ճանապարհին: Կաստամոնուի նահանգի Բոզքուրթ քաղաքում հեղեղումների պատճառով կործանվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլվածքների վրա աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ