COVID-19. ԱՄՆ-ում հավանություն են տվել թույլ իմունետետ ունեցող մարդկանց համար երրորդ դեղաչափի կիրառմանը
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը հավանություն է տվել Pfizer-ի և Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը՝ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Վարչության տնօրենի պաշտոնակատար Ջանեթ Վուդկոկի խոսքով՝ երկրում պանդեմիայի ևս մեկ ալիք է սկսվել, և վարչությունն ունի մտահոգություն, որ թույլ իմունիտետով մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ։
Ըստ Worldometers-ի վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել 37,2 մլն մարդու մոտ, մահացել է 636 հազար պացիենտ։
Կարծիքներ