Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա
Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած « Nissan» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։
Կարծիքներ