Ադրբեջանի զինծառայողները ՀՀ վերադարձող կնոջը ստիպել են շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը. Ստեփանյան

Ադրբեջանի զինծառայողները ՀՀ վերադարձող կնոջը ստիպել են շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը. Ստեփանյան

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները ստիպում ԼՂ-ից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը։

Ստեփանյանը նաև գրել է.

«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում