Երևանի քաղաքապետը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են նորարարական ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են նորարարական ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հանդիպել են աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Հրաչյա Սարգսյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին,  բեղմնավոր աշխատանք է մաղթել՝ հատկանշելով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի առանձնահատկությունները։

 

Հանդիպման ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկվել են առևտրի, գովազդի, եկամուտների հաշվառման, կոմունալ տնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր։

 

Քաղաքապետը կարևորել է խնդրահարույց հարցերի շուրջ նախաձեռնություններով, առաջարկներով հանդես գալու կարևորությունը՝ այդ կերպ նպաստելով համակարգային փոփոխությունների արդյունավետության բարձացմանն ու նորարարական ծրագրերի իրականացմանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում