Դուշանբեում կառավարական նստավայրի սիրամարգերն ընդհատել են Լավրովի ասուլիսը (տեսանյութ)
Դուշանբեի կառավարական նստավայրի տարածքում, որտեղ ուրբաթ կայացել է ԱՊՀ նախարարների խորհրդի նիստը, սիրամարգերն իրենց արձակած ձայներով ընդհատել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելու դուրս է եկել փայտե տաղավար, որի շուրջը թռչուններ էին շրջում։
Նախարարը ժպտալով է արձագանքել իր խոսքն ընդհատող թռչուններին. «(Նրանց) դա դուր եկավ»,- ասել է Լավրովը՝ վերջում կատակով հավելելով. «Հիմա (մնացածը քննարկեք) սիրամարգերի հետ»։
Կարծիքներ