ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել Հայաստան․ նրանք օգնելու են գնահատել հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքների կրած վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են ՀՀ կառավարությանը գնահատել Լոռիում և Տավուշում վերջերս տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասները։
ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ փորձագետների թիմը հանդիպել է տեղական իշխանությունների հետ՝ ավելի լավ հասկանալու կառավարության կարիքներն ու առաջնահերթությունները։
Տաշիրում և Ալավերդիում վնասված կառույցների գնահատման աշխատանքներն արդեն սկսվել են։ Թիմը կենտրոնացել է ենթակառուցվածքի վրա (փոքր կամուրջներ), որոնք հնարավորություն են տալիս մուտք գործել գյուղատնտեսական հողեր, բայց նաև ուսումնասիրել է տները:
Կարծիքներ