Էրդողանն աջակցում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալու ՄՔԴ-ի որոշմանը

Էրդողանն աջակցում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալու ՄՔԴ-ի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։

«Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։

Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ այս խիզախ որոշումը կյանքի կոչվի», -ասել է Էրդողանը Ստամբուլի միջազգային տոնավաճառում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում