Հնդկաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև երեխաներին
Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունից հայտնել էին, որ մտադիր են մինչև տարեվերջ պատվաստել բոլոր չափահաս քաղաքացիներին:
Այս պահին երկրում պատվաստվելու իրավունք ունեն միայն 18 տարին լրացած քաղաքացիները:
Կարծիքներ