Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկրի պաշտոնական ռազմական ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավարտվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Շվեդիայի վարչապետը հայտնել է, որ Ստոկհոլմում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ եզրափակիչ համաժողովն ավարտվել է ռազմական ինտեգրման ավարտի մասին համապատասխան հռչակագրի ստորագրմամբ։
Քրիստերսոնը նաև նշել է, որ Ֆինլանդիայում համապատասխան գործընթացի հետ մեկտեղ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաարագ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է։
Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն էր դարձել ընթացիկ տարվա մարտի 7-ին։
Կարծիքներ