Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ․ Երևանի կենդանաբանական այգի

Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ․ Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին հայտնում է, որ սկսել են Մուֆասա առյուծի ծանոթացումը էգ առյուծների հետ։ 

«Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծ Մուֆասան ծնվել է Երևանում և նվիրաբերվել է այգուն 4 ամսական հասակում։ Առյուծը խնամվել է այգու աշխատակիցների կողմից և սերտորեն կապված է իր խնամողների հետ։

Մուֆասան շատ երիտասարդ առյուծ է՝ այս տարի լրացել է նրա չորս տարին և դարձել է սեռահասուն, ուստի արդեն սկսել ենք Մուֆասայի ծանոթացումն այգու էգ առյուծների հետ։ 

Ի դեպ, շատերը կարծում են, թե Մուֆասան ալբինոս է, ինչը սխալ է։ Սպիտակ առյուծները հատուկ տեսակ չեն, աֆրիկյան առյուծ են, կարող են ազատ խաչասերվել և սերունդ տալ սովորական գունավորմամբ առյուծների հետ։ Իսկ նրանց գույնը բնական գունային մուտացիայի արդյունք է, որն ամրապնդվել է սելեկցիայի արդյունքում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում