Ահազանգեր են ստացվել Կոտայքում և Գեղարքունիքում արգելափակված մեքենաների մասին
Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
Կարծիքներ