Գազայում Իսրայելի կողմից արձակված մոտ 300 չպայթած արկ է վնասազերծվել
Գազայի հատվածում ոստիկանությունն հակամարտության ընթացքում Իսրայելի կողմից արձակված մոտ 300 չպայթած արկ է վնասազերծվել, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Տեղի ոստիկանության պետ Մահմուդ Սալահը նշել է, որ սակրավորները շարունակում են աշխատանքները՝ չնայած սահմանափակ տեխնիկական հնարավորություններին:
11 օր Գազայի հատվածից իսրայելական տարածքի գնդակոծությունից եւ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածներից հետո ուրբաթ երեկոյան Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարն ուժի մեջ է մտել:
Կարծիքներ