Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը

Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը

Մալավիում արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնից զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը, եթե հաշվի առնվեն նաև անհետ կորածները: Նման տվյալներ են  հրապարակել Մալավիի իշխանությունները։

Այս մասին գրում է ТАСС գործակալությունը: «Այսօրվա դրությամբ հաշվվում Է 676 զոհ և ևս 538 անհետ կորած», - պաշտոնական հաշվարկները մեջբերում է Տանզանիայի The Citizen թերթը։ Հրատարակությունը նշում է, որ մարդիկ անհետ կորած են գրեթե երկու շաբաթ և գործնականում նրանց ողջ գտնելու հույսեր չկան։ Ավելի վաղ Մալավիի իշխանությունները հայտարարել էին 500 զոհի մասին։

«Ֆրեդի» ցիկլոնը Մալավիում մոլեգնել Է լույս մարտի 13-ի գիշերը։ Այն բերել է հորդառատ անձրևներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ սողանքների և տների փլուզման։ Ամենից շատ տուժել են երկրի հարավային շրջանները, այդ թվում՝ Բլանթայր քաղաքը։ «Ֆրեդի»-ն ձևավորվել է Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայից դեպի հյուսիս-արևմուտք, և տևել 38 օր: Այն դարձել Է մոլորակի այս հատվածում երբևէ գրանցված ամենաերկարատև ցիկլոնը։ Անցնելով ավելի քան 8 հազար կիլոմետր՝ այն ընդգրկել Է Մավրիկիոսը, Մադագասկարը, Մալավին և Մոզամբիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում