Օհանավանի դպրոցը վերակառուցվում է. Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն դրամ
Օհանավանի դպրոցը վերակառուցվում է: Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:
Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։
Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Սուրեն Պապիկյանը:
Կարծիքներ