Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Կարթիկ Վենկատարամանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Լիսին:
Բ մրցաշարում հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Կասիմով Ռաուֆը:
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 200 շախմատիստ 10 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Նիդերլանդներից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ուբեկստանից և այլն:
Կարծիքներ