Կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար:
Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:
Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»,- ասված է քաղաքապետի շնորհավորական ուղերձում:
Կարծիքներ