Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչպես հաղորդում են Ազգային օդերևութաբանական վարչության տվյալները՝ Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ցունամիի վտանգ չկա. երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում՝ ծովի հատակի 40 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել նաև Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։
Կարծիքներ