Այս տարվա գարունը ուշացած, բայց շատ բուռն եկավ. Գագիկ Սուրենյան

Այս տարվա գարունը ուշացած, բայց շատ բուռն եկավ. Գագիկ Սուրենյան

«Այս տարվա գարունը ուշացած, բայց շատ բուռն եկավ»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում