Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար. ԱԻ նախարար

Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար. ԱԻ նախարար

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար: Այդ մասին Փիլոյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Քաղաքական թիմի բոլոր գործողությունների համար քաղաքական թիմի, կառավարության անդամների հետ միասին պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ մասով»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված մեղադրանքներին՝ Փիլոյանն ասաց, որ այդ հարցով զբաղվում են համապատասխան մարմինները: Նախարարը համոզմունք հայտնեց, որ արդյունքում ամեն ինչ կպարզվի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում