ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
ԵՄ խորհուրդը հայտարարել է Բելառուսի դեմ եվրոպական պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելու մասին: Եվրամիության սև ցուցակում շարունակում են մնալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և յոթ ընկերություններ:
Հայտարարության համաձայն, պատժամիջոցները կգործեն մինչև փետրվարի 28-ը:
Պատժամիջոցները երկարաձգելու պատճառը նույնն է՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ «բռնության կիրառումն ու ահաբեկումը»:
Կարծիքներ