Թափվող արյունը կլինի ԼՂ-ում հրադադարի համաձայնագիրը խախտողի ձեռքերին. Պուտին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ըստ առկա տվյալների` օգնության կարիք ունեն շուրջ 45 000 ադրբեջանցի և Լեռնային Ղարաբաղից 90 000 հայ փախստականներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցով խորհրդակցության ժամանակ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ նկատվում են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձեր:
ԼՂ հարցով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը խոչընդոտելու փորձերին ի պատասխան՝ ՌԴ նախագահը նշել է.
«Այլընտրանքը մեկն է` պատերազմը, և արյունը կլինի նրանց ձեռքերում, որ կփորձեն տորպեդահարել համաձայնությունները»
Կարծիքներ