Վիտալի Կլիչկոյի 20-ամյա որդին ցանկանում է Կիևի քաղաքապետ դառնալ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ավագ որդին՝ 20-ամյա Եգորը, մտադիր է մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Պաշտոնյան այս մասին տեղեկացրել է ինստագրամյան գրառմամբ՝ կից հրապարակելով իր և որդու լուսանկարները:
«Ավագ որդիս՝ Եգորը, ծննդյանս օրվա կապակցությամբ ինձ նվեր արեց. ասաց, որ կմասնակցի Կիևի քաղաքապետի ընտրություններին: Օրհնեցի նրան, իհարկե»,-նշել է 49-ամյա Կլիչկոն:
Գործող քաղաքագլուխը մայիսին հայտարարել էր, որ մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Նա նշել էր, որ իր «УДАР» կուսակցությանը ռեբրենդինգ է սպասվում հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ:
Հայտնի է, որ Կլիչկոն քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2014թ. հունիսից:
Կարծիքներ