ՀՀ-ում քաղբանտարկյալ հասկացողություն չկա, սա ասում եմ ոչ թե ես, այլ միջազգային կառույցները. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում քաղբանտարկյալ հասկացողություն չկա, սա ասում եմ ոչ թե ես, այլ միջազգային կառույցները. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ դատական գործընթացներում առկա բացթողումների մասին ելույթին:

Ըստ նրա` այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռք չի տալիս չէ:

«Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ, ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին:

արդիկ, որոնք մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ`Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբևէ այսքան բարձր չի եղել:

«Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ հասկացողություն չկա: Հարգելի գործընկերներ, հարգելի դատավորներ, խնդրում և պահանջում եմ ևս մեկ անգամ, որ դատակն նիստերն այնքան չձգձգվեն, որ վաղեմության ժամկետով որոշ հանցագործներ դուրս մնան պատասխանատվությունից, էնքան չմնան, որ իրենք որոշեն, ու քաղաքական գործունեությամբ են զբաղվում և կարող են դրանով իրենց պատսպարեն, պատսրպարվեն ընդդիմության շարքերում և չլինեն այնտեղ, որտեղ որ պետք է լինեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում