Թալիբներն արգելել են Աֆղանստանի համալսարաններում կանանց աշխատել

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը արգելք է մտցրել Աֆղանստանի համալսարաններում կին աշխատակիցների, այդ թվում՝ դասախոսական կազմի ներկայացուցիչների ներկայության համար։ Այդ մասին հաղորդել է Aamaj News-ը։
Գործակալության տվյալներով՝ թալիբները հրամայել են, որ վաղվանից երկրի բոլոր համալսարանների կին ուսուցիչներն ու վարչական աշխատողները չներկայանան իրենց աշխատավայրեր։
Կարծիքներ