Ուկրաինայի նախագահը երկրի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարին ազատելու հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի ստորագրած հրամանում։«Նիկոլայ Նիկոլաևիչ Օլեշչուկին ազատել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնից», - նշված է փաստաթղթում։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:
Կարծիքներ