Պուտինը պատասխանել է Մակրոնին՝ Նավալնիին «Նովիչոկ»ով թունավորելու վերաբերյալ
Ալեքսեյ Նավալնիին «թունավորելու» վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են, ուստի անտեղի՝ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ հայտնում է Կրեմլի կայքը:
Նա նշել է, որ եզրակացություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ կենսանյութերը տեղափոխվեն Ռուսաստան, և սկսվեն հետազոտություններ ռուս և գերմանացի բժիշկների համագործակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության և եվրոպացի գործընկերների միջև փոխգործակցությունը այս հարցում անհրաժեշտ է՝ ասել է Պուտինը:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ քննարկվել են Բելառուսում բողոքի ցույցերը, Մինսկի համաձայնագրերի կատարման գործում առաջընթացի բացակայությունը և Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները:
Կարծիքներ