Ծառերի բուժման նպատակով սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին հորդորվում է փակ պահել փողոց նայող պատուհանները
Հուլիսի 8-ին՝ լուսադեմին՝ ժամը 05։00-08։00-ը, ծառերի բուժման նպատակով սրսկման աշխատանքներ կիրականացվեն Մոսկովյան և Տերյան փողոցներում: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրում ենք նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ