Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարը պաշտոնաթող է եղել սկանդալի ֆոնին
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող Է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը նա արել Է փետրվարի 12-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գործադիր խորհրդի նիստում:
«Այսօրվանից ես հեռանում եմ իմ պաշտոնից: Ես մեծ անհարմարություններ ստեղծեցի իմ անվայել ատահայտություններով: Ես չետք Է խոչընդոտ լինեմ Օլիմպիադային պատրաստվելու համար»,- ասել Է նա:
Մորին ծնվել Է 1937 թվականին: Նա ավարտվել Է Վասեդա հեղինակավոր համալսարանը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում, լինելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, նա զբաղեցրել Է կրթության նախարարի պաշտոնը, գլխավորել տրանսպորտային գերատեսչությունը: 2000-ից մինչեւ 2001 թվականը Մորին եղել Է Ճապոնիայի վարչապետ: 2014 թվականին այն բանից հետո, երբ Տոկիոն ընտրվել Է 2020 թվականի Օլիմպիադաի մայրաքաղաք, նա գլխավորել Է Խաղերի կազմկոմիտեն:
Մորին փետրվարի սկզբին հայտնվել Է սկանդալի կենտրոնում իր այն խոսքի համար, թե մարզական կոմիտներում եւ ֆեդերացիաներում կանանց թվի ավելացումը հանգեցնում Է դրանց նիստերի ձգձգման: Նա դա բացատրել Է այն բանով, որ կանայք, նրա կարծիքով, ելույթ են ունենում չափազանց երկար եւ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ Է համարում ինչ-որ բան ասել: Հետագայում կազմկոմիտեի ղեկավարը ներողություն Է խնդրել իր արտահայտությունների համար, սակայն միանգամից հրաժարական չի տվել:
Կազմկոմիտեի ղեկավարին դատապարտել են մի շարք քաղաքական գործիչներ եւ Խաղերի հովանավորներ, ներառյալ Toyota ընկերությունը: Բացի դրանից, ի նշան բողոքի իրենց աշխատանքից հրաժարվել են շուրջ 500 կամավորներ եւօլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ: Խաղերի կազմկոմիտեի նոր ղեկավարի ընտրությունների ընթացակարգի անցկացման համար, ինչպես սպասվում Է, կստեղծվի հատուկ հանձնախումբ: Kyodo գործակալության տվյալներով՝ այդ պաշտոնի հավանական թեկնածու Է Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի գործերով նախարար Սեյկո Հասիմոտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ