Ճապոնիայում համավարակի ֆոնին միայնության նախարարի պաշտոն են ստեղծել
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կարգադրել է պաշտոն ստեղծել մարդու համար, ով կղեկավարի միայնության և մեկուսացման դեմ պայքարը երկրում, գրում է այս Nikkei-ն:
Վարչապետի որոշմամբ` այն կզբաղեցնի մարզերի կենսագործունեության վերականգնման նախարար Տեցուսի Սակամոտոն: Նա կհամատեղի է երկու պաշտոնները, փոխանցում է ՌԲԿ-ն:
«Կորոնավիրուսի տարածման պատճառով աճել է ինքնասպանությունների թիվը կանանց շրջանում: Ես ուզում եմ, որպեսզի դուք սահմանեք խնդիրները եւ համապարփակ միջոցներ ձեռնարկեք»,- ասել է Սուգան: Սակամոտոն նաեւ սպետք է վերահսկի երեխաների աղքատության վիճակը երկրում եւ համակարգի տարեցներին ցուցաբերվող օգնությունը:
Նախարարը նշել է, որ ժամանակակից աշխարհում հասարակության մեջ մարդկանց միջեւ կապն առանց այդ էլ լղոզվել է, իսկ կորոնավիրուսային համավարակն էլ ավելի է սահմանափակել նրանց շփումները եւ խնդիրն ակնհայտ է դարձրել:
Միայնության նախարարի պաշտոն կա արդեն Մեծ Բրիտանիայում, այն ստեղծվել էր 2017-ին բրիտանական կառավարության նախկին ղեկավար Թերեզա Մեյի կողմից:
Կարծիքներ