Պուտինը ցանկանում է շարունակել պատերազմը կարճատև ընդմիջումից հետո. Բերբոք

Պուտինը ցանկանում է շարունակել պատերազմը կարճատև ընդմիջումից հետո. Բերբոք

Ռուսաստանի Դաշնության նախագահը ցանկանում է շարունակել պատերազմը կարճատև ընդմիջումից հետո, վստահ է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Եթե ​​Պուտինը խաղաղություն ցանկանար, նա իր զինվորներին տուն կբերեր, և պատերազմը կավարտվեր»,- գրել է նախարարը Twitter-ում։

Նրա կարծիքով, Կրեմլի կողմից հայտարարված ժամանակավոր հրադադարը ազատություն կամ անվտանգություն չի բերի այն մարդկանց, ովքեր ապրում են ամենօրյա վախի մեջ՝ ռուսական օկուպացիայի տակ։

«Ուստի մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, որպեսզի նրանք կրկին կարողանան ապրել խաղաղության և ինքնորոշման մեջ», - հավելել է Բերբոքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում