Ամուլսարի շահագործումը կբացառվի. Որոնք են երկու հիմնական պատճառները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում ստեղծված «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը:
Այս զեկույցի կարևոր նշանակությունը կլինի այն, որ վերջնականապես կբացառվի Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավորությունը և դրան կտրվի իրավական հիմնավորում: Ըստ հանձնաժողովի ներկայացրած զեկույցի՝ դրա համար կա առնվազն երկու հիմնական պատճառ. Ամուլսարի շահագործումը վտանգում է Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական անվտանգությունը և վտանգ է ներկայացնում տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ