Ձեր ունեցածի քանի՞ տոկոսն եք տալիս հայրենիքին էս դժվար պահին. Գևորգ Թամամյան
Գոնե մի գրեք էդ մասին, գոնե լուռ մնացեք! Առավոտից լուրերը տարածում են, թե բա հերթական հայ միլիարդատերերը փոխանցեցին 1 միլիոն դոլար Հայաստան Համահայկական Հիմնադրամին: Էդքա՞ն եք գնահատում մեր երկիրն ու մեր պետությունը: 20 տարեկան զինվորը սահմանին զոհվում է, որ դուք ձեր փիառը անե՞ք, հետո էլ հազար դոլարանոց կոնյակի բաժակը ձեռքներիդ կենացներ խմեք հայրենիքի մասին՝ թե բա լսեք, մեր մեծ հարստությունից կռճոններ հասցրեցինք: Ձեր ունեցածի քանի՞ տոկոսն եք տալիս հայրենիքին էս դժվար պահին: Բա թոշակառուն, որ իր վերջին մի քանի հազար դրամն է տալիս բանակին, բա ՆԱ ինչ ասի! Հաստատ իմացեք, ԹՈՇԱԿԱՌՈՒԻ փոխանցած այդ մի քանի հազար դրամը հաստատ անգամներով ավելի շատ է, քան ձեր փոխանցած "միլիոնը"!
Կարծիքներ