Լատվիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել և կարգադրել նրան լքել երկիրը մինչև ապրիլի 10-ը։
«Լատվիայի ԱԳՆ ղեկավարը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետի, ռուս դիվանագետը պետք է լքի Լատվիան մինչև ապրիլի 10-ի օրվա վերջ»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ կայքում։
Արտաքսման պատճառ է նշվում այն, որ Ռուսաստանի դեսպանատունը «շարունակում է ոչ ճիշտ հասարակական հաղորդակցությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել Լատվիայի պետության պետական ինստիտուտներն ու իշխանությունները և Լատվիայի հասարակության մեջ ատելություն սերմանել»։
Կարծիքներ