Պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի. Հունաստանի նախագահ
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից՝ գրում է ermenihaber.am -ը։
Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա իր գործողություններին այդ տարածքում։
Ի պատասխան Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սադրող նպատակներ է ունեցել, անընդունելի են»
Նա նաև նշել է, որ Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը եսպառնալիքների ներքո րբեք չի գնա երկխոսության։
Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպառնալիքն է պատճառ դարձել նման տեխնիկայի ձեռքբերման համար և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։
Ի պատասխան Սաքելարոպուլոն ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի»։
Կարծիքներ