Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են Վեհափառի հետ

Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Այս մասին գրում է «Արմենպրես»-ն ու նշում, որ հանդիպման մասին տեղեկացել է իր աղբյուրներից:
Տեղեկությունը ճշտելու համար գործակալությունը կապ է հաստատել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, որն այդ պահին չի մեկնաբանել տեղեկությունը:
Կարծիքներ