Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ծրագրում նախատեսված է 32 միջոցառում. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:
Ծրագրում նախատեսված է երեսուներկու միջոցառում, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։
Փառատոնի փակման արարողության ժամանակ (սեպտեմբերի 8, 19:00) տեղի կունենա մրցանակաբաշխություն, և հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։
Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն իրականացվում է 2017 թվականից: Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Փառատոնի մուտքն ազատ է (12:00-21:00):
ԾՐԱԳԻՐ
Սեպտեմբերի 6
Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ
12։00 Փառատոնի բացման արարողություն
«Միսաք Մեծարենցի մատանին»․ ժամանակավոր ցուցադրության բացում
13։00 Լատվիա․ Հանդիպում «Մայրական կաթ» վեպի հեղինակ Նորա Իկստենայի հետ | Վերնատուն, լատվիերեն-հայերեն
14։00 Ագաթա Քրիստիի ֆենոմենը և դետեկտիվ ժանրը․ բանավեճ | Էդիթ Պրինտ
15։00 Կոստան Զարյանի գրական ժառանգություն․ բանախոսություն | Էպիգրաֆ
16։00 Ռուսաստան․ Հանդիպում Շամիլ Իդիատուլինի հետ․ Ժամանակակից գրական կյանքը, ռուսերեն
17։00 Մհեր Իսրայելյանի «3Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի շնորհանդես | Անտարես
18։00 Գրական բաթլ. Նարեկ Կոսմոս, Գևորգ Կաաս, Լուսինե եղյան, Անի Տոնոյան
19։00 Գեմաֆին Գասպարյանի «Պարտության պատմություն» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ
20։00 Շատ գրական ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան, Անդրանիկ Համբարձումյան | մուտքը՝ գրքով, 16+
Սեպտեմբերի 7
Որմնանկարների սրահ
12։00 Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուի շնորհանդես | Անտարես
13։00 Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդես | Զանգակ
14։00 Ռուսաստան․ Հանդիպում Օլեգ Շիշկինի հետ. Գյուրջիև․ գյումրեցի փիլիսոփայի գաղտնիքները, ռուսերեն
15։00 Ռոբին Շարմայի գրքերի քննարկում | Բուկինիստ
16։00 Գիտաֆանտասիկա և ֆենթըզի․ զարգացման ուղիները Հայաստանում | Արմկոն
17։00 «Սասունցի Դավիթ» պատկերապատման պերֆորմատիվ ընթերցում | Թիվ 405
18։00 Կարեն Անտաշյանի «Չոռ» ժողովածուի շնորհանդես | Գրանիշ
20։00 Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մենաներկայացում | մուտքը՝ գրքով
Սրահ 2
12։00 Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Թալինթ Պֆեսթ» վեպի քննարկում
13։00 Փիչինգ. Գործակցության հարթակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար
Գրական գործակալներ՝ Արևիկ Աշխարոյան, Էլինա Հարությունյան
Կինոյի ռեժիսորներ՝ Հրաչ Քեշիշյան, Հայկ Օրդյան
Թատրոնի ռեժիսորներ՝ Տաթև Մելքոնյան, Սերժ Մելիք Հովսեփյան
Հանդիպումը՝ գրանցումով
18։00 Սլովենիա․ Հանդիպում «Թզենին» վեպի հեղինակ Գորան Վոյնովիչի հետ | Էջ, սլովեներեն-հայերեն
19։00 Մարգրիտ Դյուրասի «Ցավը» վեպի շնորհանդես | Ակտուալ արվեստ
Մ․ Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
19։00 «Թատերական Երևան» ծրագրով հրատարակված պիեսների ժողովածուների շնորհանդես․ Էրիկ Էմանուել Շմիտ, Քզավիե Դյուրանժե, Ուաժդի Մուաուադ, Սառա Քեյն, Հարոլդ Փինթեր
Սեպտեմբերի 8
Որմնանկարների սրահ
12։00 Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպի շնորհանդես | Անտարես
13։00 Իտալիա․ Հանդիպում բանաստեղծ Վալենտինա Կոլոննայի հետ, իտալերեն-հայերեն
14։00 Վրաստան․ Հանդիպում բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ, վրացերեն-հայերեն
15։00 Իսպանիա․ Հանդիպում բանաստեղծ Թերեսա Խուան Լոպեսի հետ, իսպաներեն-անգլերեն-հայերեն
16։00 Ներսես Ավետիսյան․ ANTIպոեզիա. ընթերցումներ | մուտքը՝ գրքով
19։00 Փառատոնի փակման արարողություն․ Մրցանակաբաշխություն
Սրահ 2
12։00 Ռուսաստան․ Հանդիպում Վլադիսլավ Օտրոշենկոյի հետ, ռուսերեն
13։00 «Գիքորի երազը» ստվերախաղ, 4+ | Ե․ Չարենցի տուն-թանգարան, մուտքը՝ գրանցումով
14։00 Ինչպես խթանել երեխայի ստեղծարարությունը․ Արմինե Անդայի աշխատարանը ծնողների և մանկավարժների համար, մուտքը՝ գրանցումով
15։00 «A drop in the sea» ժողովածուի քննարկում | «Կայարան» գրական ակումբ, անգլերեն-հայերեն
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գլխավոր ձևավորողը Վիլյամ Կարապետյանն է:
Կարծիքներ