ՄԱԿ-ը մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Խարկովի մարզ

ՄԱԿ-ը մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Խարկովի մարզ

ՄԱԿ-ն այս շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկի Խարկովի մարզի Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Այս շաբաթ մարդասիրական շարասյուն է սպասվում դեպի Խարկովի մարզ, այն շրջանները, որոնք վերադարձել են կառավարության վերահսկողությանը», - ասել է Դյուժարիկը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 10-ին հայտարարել է Խարկովի մարզի Բալակլիա և Իզյում շրջանում զորքերի վերախմբավորման և ԿԺԴՀ տեղափոխման մասին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում