Պայթեցման հերթական փորձից հետո «Ձյունիկ սառնարան»-ի շենքը մասամբ փլվեց
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը մասամբ փլվեց պայթեցման հերթական փորձի արդյունքում, մյուս մասն առանց միջամտության կփլուզվի ժամանակի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պայթեցման աշխատանքների պատասխանատու Վազգեն Պետրոսյանը:
«Առաջին անգամ մենք շենքի երկու կողմերը և մեջտեղի մասն իջեցրեցինք: Երկրորդ և երրորդ անգամ մենք ունեցանք խնդիր պայթուցիկ նյութի հետ, որի պատճառով մոտ 80%-ը չպայթեց: Հիմա պայթեցումից հետո դիմացի մասն արդեն իջավ, սպասում ենք, որ հետևի մասն էլ իջնի: Հետևի մասը ծռվել է, պայթեցման աշխատանքներ այլևս չեն տարվելու»,- ասաց Պետրոսյանը:
Կարծիքներ