Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սույն թվականի մայիսի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Աբազյանը Շիրակի մարզի Գյումրի համայնքում հայտարարագրել է 1 բնակարան և 1 հողամաս, որոնք համատեղ սեփականություն են: Շարժական գույք ԱԱԾ տնօրենը չի հայտարարագրել, ինչպես նաև բանկային հաշիվներում գումար չի հայտարարագրել վերջինս:
Որպես կանխիկ գումար՝ նա տարեսկզբին ներկայացրել է 2 միլիոն 700 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ:
Ազգային անվտանգության ծառայությունից էլ Աբազյանը ստացել է 20 միլիոն 670 հազար դրամ աշխատավարձ:
Կարծիքներ