Արին գյուղում մոտ 5000 հակ անասնակեր է այրվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ անասնակեր։
Կարծիքներ