ԱՀԿ փորձագետների խումբը փետրվարի 3-ին կայցելի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի փորձագետների համատեղ առաքելության շրջանակներում չորեքշաբթի այց կկատարվի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական հեռուստաալիքին, որի տվյալներով՝ փորձագետները կայցելեն կենսաբանական անվտանգության ազգային լաբորատորիա և քննարկումներ կիրականացնեն միջազգային գիտական համագործակցության ինստիտուտի փորձագետների հետ:
Երեքշաբթի հանդիպում է կայացել ԱՀԿ-ի և Չինաստանի փորձագետների միջև:
ԱՀԿ փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի ծագման հնարավոր աղբյուրները: Նրանք երկշաբաթյա կարանտին են անցել, որն ավարտվել է հունվարի 28-ին:
Կարծիքներ