«Պատվաստումը հոգատարություն է». պատվաստումային արշավի հերթական կանգառն Իջևանն է
«Քովիդ-19»-ի դեմ Կոտայքից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» պատվաստումային արշավի հերթական կանգառը Իջևանում է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն ունեն պատվաստվել իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:
Առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Իջևան` հետևելու աշխատանքների կազմակերպմանը:
Փոխնախարարները նշել են, որ համավարակը չի ավարտվել, իսկ չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:
Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվում է այլ կարևոր առողջապահական ծառայություններ, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։
Միջոցառումը կշարունակվի Լոռու և Սյունիքի մարզերում։
Կարծիքներ