Նորայր Նորիկյանն ամաչում է նախկինների և ներկաների փոխարեն

Նորայր Նորիկյանն ամաչում է նախկինների և ներկաների փոխարեն

Այսօր՝  նախընտրական քարոզարշավի դեռևս 3-րդ օրն է, սակայն «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան  Նորայր Նորիկյանն արդեն ամաչում է Հայաստանի նախկին և ներկա ղեկավարների փոխարեն՝ վերջիններիս օգտագործած բառամթերքի համար:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ Հայաստանը երբևէ կառավարած և կառավարող քաղաքական լիդերների միջև այսպիսի տոնայնությամբ, այդպիսի շեշտադրումներով և վիրավորանքներով, անձնական թշնամանքի հասնող քարոզարշավ է իրականացվում: Եվ ես ուզում եմ ուղղակիորեն զգուշացնել մեր ժողովրդին, որ մենք պետք է սփաթվենք՝ այսպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետև նրանց քարոզարշավն ինձ բերել է այն համոզմանը, որ այդ մարդիկ, դժբախտաբար, կորցրել են բանականության և բարոյականության թույլատրելի սահմանը»,- հայտարարեց Նորիկյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում