«Կոմսոմոլսկայա պրավդան» փակում է իր ներկայացուցչությունը Բելառուսում

«Կոմսոմոլսկայա պրավդան» փակում է իր ներկայացուցչությունը Բելառուսում

«Կոմսոմոլսկայա պրավդա» խմբագրությունը հայտարարել է Մինսկում իր ներկայացուցչության փակման մասին: Պաշտոնական հայտարարությունը երեքշաբթի հրապարակվել է թերթի կայքում։

«Անցած տարվա և հատկապես վերջին շաբաթվա իրադարձությունները վերլուծելուց հետո «Կոմսոմոլսկայա պրավդան» որոշեց փակել Մինսկում իր ներկայացուցչությունը փակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փակ ներկայացուցչության բոլոր աշխատակիցներին կվճարվի դրամական փոխհատուցում կամ աշխատանք կառաջարկվի «Կոմսոմոլսկայա պրավդայի» այլ ձեռնարկություններում:

Ավելի վաղ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Բելառուսի իրավապահ մարմինները հոկտեմբերի 1-ին Ռուսաստանից վերադառնալուց հետո՝ բերման են ենթարկել Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրող Գենադի Մոժեյկոյին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում