Ավան Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Ավան Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 02։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1 միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 03։09-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում