«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին:
«Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ «Սուրմալուի» վնասված շինության մասնակի փլուզումից տուժել է 3 քաղաքացի:
Կարծիքներ