Կոնգրեսի նախկին անդամն ասել է, որ անհրաժեշտ է Կիևին մղել բանակցություններ վարել Մոսկվայի հետ

Միացյալ Նահանգները, քանի դեռ ուշ չէ, պետք է վերագնահատի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման իր ռազմավարությունը և Կիևին մղի Մոսկվայի հետ բանակցությունների։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբբարդը պաշտոնաթող ամերիկացի փոխգնդապետ Դենիել Դեւիսի հետ համատեղ հոդվածում։
« Foreign Policy» ամսագրում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածի հեղինակների կարծիքով՝ Դոնբասում ստեղծված իրավիճակում «որքան երկար ձգտի Կիևը ռազմական հաղթանակի հասնել, այնքան ավելի հավանական է, որ այն երկարաժամկետ հեռանկարում պարտություն դառնա»։ «ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը ուղղված է ամերիկյան շահերին, պետք է փոխվի, որպեսզի արտացոլի այս իրականությունը», - ասել են Գաբբարդը և Դևիսը:
Կարծիքներ