Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարել է Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարելու պլանների մասին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարել է Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարելու պլանների մասին

Ֆրանսիան «զգալի քանակությամբ» զրահափոխադրիչներ կուղարկի Ուկրաինա։ Այս մասին երեքշաբթի օրը Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Հակառակորդի կրակի տակ արագ տեղաշարժվելու համար զինված ուժերին անհրաժեշտ են զրահափոխադրիչներ,- ասել է Լեկորնուն։- Այդ պատճառով Ֆրանսիան զգալի քանակությամբ զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա։

Նրա խոսքով՝ Փարիզը նաև հետազոտում է Կիև Exocet հականավային հրթիռներ ուղարկելու հնարավորությունը։

Միաժամանակ, ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի դեմ»։ Լեկորնուն հիշեց Հինգերորդ Հանրապետության հիմնադիր, գեներալ Շառլ դը Գոլի խոսքերն այն մասին, որ «Ֆրանսիան իր դաշնակիցների բարեկամն է, բայց ստրուկ չէ»։

«Մենք նորից ենք կրկնում. Ռուսաստանը միշտ կլինի Եվրոպայի հարևանը: Հետևաբար, եվրոպական հավաքական անվտանգության շահերը պահանջում են երկարաժամկետ մոտեցում և հնարավորինս պրագմատիկ», - ասել է Լեկորնուն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում