Ձերբակալված Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, կմնա հոսպիտալացված

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանն ազատ է արձակվել:
Ինչպես հայտնել է վերջինիս փաստաբանը, Չախոյանը կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:
Չախոյանը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Կարծիքներ